Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 7 » Յուրգեն Կլոպ. «Արսենալի» գոլից հետո մեզ մոտ բացակայում էր կազմակերպված խաղը
11:17
Յուրգեն Կլոպ. «Արսենալի» գոլից հետո մեզ մոտ բացակայում էր կազմակերպված խաղը
Յուրգեն Կլոպ. «Արսենալի» գոլից հետո մեզ մոտ բացակայում էր կազմակերպված խաղըԼոնդոնցիները շատ արագ էին եւ կարողանում էին հիանալի պաշտպանվել, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը:

«Հանդերձարանում թիմին ասացի, որ մենք չարժանացանք նրան, ինչին արժանի էինք 90 րոպեում ցուցադրած խաղով: Ընդհանրապես պարդադիր չէր պարտվել, սակայն մենք դեռ չենք կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունները: Ամեն ինչ հնարավոր է, եթե մենք հաղթենք մյուս 2 խաղերում: Միանշանակ, այժմ պայքարը կընթանա մինչեւ վերջին վայրկյանը: Իհարկե, մենք մի քանի ավելորդ սխալներ թույլ տվեցինք: Ոչ մի կերպ չէինք կարողանում գոլ խփել, իսկ երկրորդ խաղակեսում նաեւ գնդակ ընդունեցինք «Արսենալի» առաջին դիպուկ հարվածից հետո: Դրանից հետո մեզ մոտ բացակայում էր կազմակերպված խաղը:

Ֆուտբոլում կարեւոր է միայն արդյունքը: «Արսենալը» հնարավորություն ունեցավ 62-րդ րոպեին՝ խփելով հաղթական գոլ: Դա անարդար է թվում, բայց պետք է համակերպվենք դրա հետ: Լոնդոնցիները շատ արագ էին եւ կարողանում էին հիանալի պաշտպանվել: Թիմի խաղը պետք է չհիասթափեցնի ոչ ոքի: Լավ նորությունն այն է, որ մենք դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Գիտենք, որ դա բարդ կլինի, բայց հավատում ենք մեր հնարավորություններին: Առաջադրանքը լուծելի է, իսկ մեզ համար բավական է, որ գիտենք դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ «Արսենալի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում անցկացրեց 90 րոպե: Չորրորդ տուրից հետո F խմբում իտալական «Նապոլին» ու «Արսենալն» ունեն 9-ական միավոր, «Բորուսիան»՝ 6, իսկ ֆրանսիական «Մարսելը» կրել է 4 անընդմեջ պարտություն:

sport.news.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 365 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]