Դեպի վեր


Սիգնալ Իդունա Պարկը գտնվում է Դորտմունդ քաղաքում: Գերմանիայի խոշորագույն ստադոններից է,տեղավորում է 80 720 նստատեղ:Նա հանդիսանում է Դորտմունդի Բորուսիայի ստադոնը:2001 թվականին ստադոնը ընդունել է ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը՝ Լիվերպուլ-Ալավես (5-4):

Պատմություն

Ստադիոնը կառուցվել է 1971-1974 թվականներին ֆուտբոլի աշխարհի առաջնության համար եվ այդ ժամանակ տեղավորում էր 54000 նստատեղ:Ստադիոնում առաջին խաղը եղել է ընկերական խաղ Դորտմունդի Բորուսիայի եվ «Շալկե-04»-ի միջեվ եվ ավարտվել է Շալկեի ջախջաղիչ հաղթանակով՝ 0-3:1974-1975 մրցաշրջանից հետո «Բորուսիան» իր տնային խաղերը անցկացնում է Սիգնալ Իդունա Պարկում:

Արդիականացումը

Մինչեվ 90-ական թվականները ստադիոնը գրեթե մնացել է անփոփոխ:1992 թվականի տվյալներով Հյուսիսային տրիբունայի նստատեղերի քանակը նվազել էր 42800-ով:1995-1998 թվականերին ստադիոնի նստատեղերի թիվը հասել է 80000-ի:Վերջին վերականգնողական աշխատանքները տեղի են ունեցել նախքան 2006 թվականի աշխարհի առաջնությանը՝ 2005 թվականի ամռանը:Ստադիոնում տեղադրվել է էլեկտրոնային մուտքի համակարգը,նստատեղեր էն ավելացվել հաշմանդամների համար,թարմացվեց Վիփ բաժինը,ակումբների հանդերձարանները եվ սանիտարական սարքավորումները:
Այս թարմացման կապակցությամբ ստադիոնի հարավային տրիբունայի նստատեղերի թիվը ավելացավ 1500-ով եվ ստադիոնի նստատեղերի թիվը հասավ 81264:Հարավային տրիբունան համարվում է Եվրոպայի ամենամեծ տրիբունաներից մեկը:

Անվանափոխությունը

2005 թվականի դեկտեմբերի 5-ին Վեստֆալյան ստադիոնը Դորտմունդի Բորուսիայի ղեկավարության եվ «Սիգնալ Իդունա» ապահովագրական ընկերության համձայնությամբ ստադիոնը անվանափոխվեց դառնալով «Սիգնալ Իդունա Պարկ»:Այս որոշումը տարբեր կարծիքներ առաջացրեց երկրպագուների միջավայրում,քանի որ մի կողմից պետք էր ապահովել ակումբի կողմից ֆինանսակն կայունությունը, իսկ մյուս կողմից հրաժարվում էին ակումբի ավանդույթներից:
2005 թվականին Դորտմունդի կառավարությունը որոշեց ստադիոնի մոտ փողոցը անվանել ՈՒեսթվալենստադիոն,որպեսզի վերանա երկրպագուներ զայրույթը ակումբի ղեկավարության նկատմամբ:Պայմանագիրը «Սիգնալ Իդունա» ապահովագրական ընկերության հետ կնքված է մինչեվ 2016 թվականի հունիսի 30-ը:


© Copyright www.fanbvb09.do.am | Թարգմանություն` Narek Kirakosyan
FANBVB09.do.am - Դորտմունդի Բորուսսիայի Առաջին Հայալեզու Ֆան-Կայք
FANBVB09.do.am առաջին հայալեզու ֆան-կայք Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մասնակի կամ ամբողջական մեջբերումներ կատարելիս հղումը FANBVB09.do.am-ին պարտադիր է: