Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 5 » Սուբոտիչ. Կլոպը պահանջում է, որ մրցակցից ավելի շատ վազենք
20:27
Սուբոտիչ. Կլոպը պահանջում է, որ մրցակցից ավելի շատ վազենք
Սուբոտիչ. Կլոպը պահանջում է, որ մրցակցից ավելի շատ վազենքԱռաջին թիմերից էինք, որի խնդիրն էր մրցակցից ավելի շատ վազել խաղադաշտում՝ ճնշում գործադրելով ոչ միայն պաշտպանության, այլեւ հարձակման վրա, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Սերբիայի հավաքականի պաշտպան Նեւեն Սուբոտիչը։

«Կլոպը պահանջում է, որ ոչ միայն կատարենք մեր աշխատանքը, այլեւ ավելացնենք 5-10 տոկոս՝ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։ Ցանկանում ենք ոչ միայն փակել մրցակիցներին, այլեւ խլել գնդակը եւ պայքարել նրա համար։ Կլոպի համար վիճակագրությունը շատ կարեւոր է։ Նա միշտ ցանկանում է, որ մենք մրցակցից ավելի շատ վազենք»,- սերբ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բորուսիան» տանը կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Խաղը կկայանա նոյեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով 23։45-ին։

sport.news.am
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]