Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27 » Նապոլին Լևանդովսկուն կարող էր ձեռք բերել ընդամենը 500 հազար եվրոյով
11:52
Նապոլին Լևանդովսկուն կարող էր ձեռք բերել ընդամենը 500 հազար եվրոյով
Նապոլին Լևանդովսկուն կարող էր ձեռք բերել ընդամենը 500 հազար եվրոյով

«Նապոլիի» նախկին գլխավոր տնօրեն Պիերպաոլո Մարինոն պատմել է, որ ժամանակին նեապոլյան ակումբն  անչափ մոտ է եղել լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի իրականացմանը, սակայն ակումբն այդ հնարավորությունը ձեռքից բաց է թողել:

«Առաջին անգամ ես նրան տեսա 2007 թվականին: Այն ժամանակ նա հանդես էր գալիս Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի «Զնիչ» ակումբում: Ռոբերտն ընդամենը 18 տարեկան էր, սակայն արդեն ուներ լավ ֆիզիկական տվյալներ և տեխնիկա:

Ակումբը Լևանդովսկու համար պահանջեց 500 հազար եվրո, սակայն մենք չշտապեցինք և արդյունքում բաց թողեցինք հնարավորությունը: 2009-ին նրան ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարեցինք, սակայն այս անգամ արդեն «Լեխը» մերժեց մեզ»,- Մարինոյի խոսքերը փոխանցում է Calcionews-ը:

Դիտումներ: 377 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]