Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 26 » Մոուրինյոն ասել է Կլոպին` հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Չելսին»
19:50
Մոուրինյոն ասել է Կլոպին` հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Չելսին»
Մոուրինյոն ասել է Կլոպին` հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Չելսին»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Լոնդոնի «Չելսին», հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Այս մասին Չեմպիոնների լիգայի խաղարկության Դորտմունդի «Բորուսիայի» ու մադրիդյան թիմի հանդիպումից առաջ պորտուգալացի մասնագետը ասել է իր գործընկեր Յուրգեն Կլոպին: Հիշեցնենք' այդ խաղում դորտմունդցիները առավելության հասան 4-1 հաշվով:

Աղբյուրի ունեցած տեղեկություններով, Մոուրինյոն արդեն սկսել է պլանավորել լոնդոնյան թիմի կազմը ու պատրաստվում է, մասնավորապես, այնտեղ ներգրավվել «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին:

Հիշեցնենք' ավելի վաղ տեղեկացվում էր, որ «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պորտուգալացու հեռանալու դեպքում գլխավորելու է թիմը:

Դիտումներ: 371 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]