Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27 » Մարիո Գոմեսը կարող է «Բորուսիա» տեղափոխվել
12:13
Մարիո Գոմեսը կարող է «Բորուսիա» տեղափոխվել
Մարիո Գոմեսը կարող է «Բորուսիա» տեղափոխվել
«Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը կարող է համալրել Դորտմունդի «Բորուսիա»-ի շարքերը: Այդ մասին հայտնում է Bild-ը:

Միաժամանակ Oberhessische Presse պարբերականը հայտնել է, որ Գերմանիայի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը երեկ բժշկական հետազոտություն է անցել Դորտմունդի հիվանդանոցներից մեկում:

Ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրված նաև «Ինտեր»-ն ու «Յուվենթուս»-ը: Գոմեսը բազմիցս հայտարարել է, որ կարող է լքել իր ներկայիս ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հավելենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը 17 հանդիպում է անցկացրել և 10 գոլ հեղինակել:
Դիտումներ: 398 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]