Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 6 » Լևանդովսկի. Կայացրել եմ որոշումս, որի մասին կխոսեմ հաջորդ տարի
23:24
Լևանդովսկի. Կայացրել եմ որոշումս, որի մասին կխոսեմ հաջորդ տարի
Լևանդովսկի. Կայացրել եմ որոշումս, որի մասին կխոսեմ հաջորդ տարիԴորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին:

«Դորտմունդում ես ինձ շատ լավ եմ զգում, սակայն ինձ հաջորդ մրցաշրջանում նոր մարտահրավեր է պետք: Հիմա ես կարող եմ միայն մեկ բան ասել` ես կայացրել եմ որոշումս, սակայն դրա մասին կխոսեմ հաջորդ տարի:

Հուսով եմ ակումբները ինձ նոր առաջարկներով անհանգստություն չեն պատճառի: Ես կենտրոնացած եմ «Բորուսսիայում» իմ խաղի վրա և թույլ չեմ տա ինձ շեղել», - Լևանդովսկու խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, լեհ հարձակվողին բոլորը տեսնում էին Մյունխենի «Բավարիայում», սակայն հետո Լևանդովսկին հրաժարվեց իր այն բառերից, ըստ որոնց նա պայմանագիր էր ստորագրելու մյունխենյան ակումբի հետ:

Հաղորդվում էր նաև հարձակվողով «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Ռեալի» հետաքրքրված լինելու մասին:

allsport.am
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]