Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 6 » Կլոպ. Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր է մրցակցին զարմացնել
23:23
Կլոպ. Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր է մրցակցին զարմացնել
Կլոպ. Չեմ կարծում, որ Չեմպիոնների լիգայում հնարավոր է մրցակցին զարմացնելԴորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Արսենալի» հետ կայանալիք հանդիպման սպասումներից։

«Չեմ կարծում, որ նման մակարդակում, ինչպիսին Չեմպիոնների լիգան է, հնարավոր է ինչ-որ բանով զարմացնել մրցակցին։ Լոնդոնյան հանդիպման ժամանակ եղան պահեր, երբ «Արսենալին» հաջողվում էր գտնվել մեր դարպասներից նվազագույն հեռավորության վրա և օգտագործել պահը։

Նման մանրուքները կարող են որոշել հանդիպման ելքը։ Սակայն ես չեմ հավատում, որ թիմերից մեկնումեկը կարող է զարմացնել մյուսին ֆուտբոլի մակարդակով։

Ես չեմ կարծում, որ «Արսենալը» արտագնա հանդիպումներում ավելի լավ է հանդես գալիս, քան սեփական հարկի տակ։ Ինձ թվում է՝ հյուրընկալվելիս նույն չափով են ուժեղ, ինչպես տանը։ Ես հետևել եմ Մյունխենում «Բավարիայի» հետ նրանց հանդիպմանը անցյալ մրցաշրջանում, և այնտեղ պայքարը շարունակվեց մինչև վերջին րոպեն։ Ես խոսել եմ իմ ֆուտբոլիստների հետ այդ խաղի մասին և ասել, որ չի կարելի թուլանալ մինչև եզրափակիչ սուլիչը»,-ասել է Կլոպը։

allsport.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]