Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 6 » Հումելսը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղը
01:51
Հումելսը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղը
Հումելսը բաց կթողնի «Արսենալի» հետ խաղըԴորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը, ամենայն հավանականությամբ, վնասվածքի պատճառով չի մասնակցի Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

«97.5 տոկոսով Հումելսը խաղադաշտ դուրս չի գա «Արսենալի» դեմ խաղում: Միեւնույն ժամանակ, Մարսել Շմելցերը մարզվել է ընդհանուր խմբի հետ եւ կկարողանա մասնակցել խաղին»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

«Բորուսիա» - «Արսենալ» խաղը տեղի կունենա նոյեմբերի 6-ին Դորտմունդում:

sport.news.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]