Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 8 » Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ՝ կանցնենք հաջորդ փուլ
23:53
Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ՝ կանցնենք հաջորդ փուլ
Հենրիխ Մխիթարյան. Վստահ եմ՝ կանցնենք հաջորդ փուլՀայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ իր թիմը կարող է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճել:

Խմբային փուլի չորրորդ տուրում «Արսենալից» նվազագույն հաշվով կրած պարտությունից հետո դորտմունդցիների հնարավորությունները մի փոքր նվազեցին, քանի որ այժմ F խմբում «Արսենալը» և «Նապոլին» ունեն 9-ական միավոր, իսկ «Բորուսսիան»՝ 6: Յուրգեն Կլոպի սաների հաջորդ մրցակիցը հենց «Նապոլին» է:

««Արսենալի» դեմ խաղում ինչ որ բան իսկապես չստացվեց. մենք պարտվեցինք մի խաղում, որը կարող էինք հաղթել: Սակայն պետք է մոռանանք դա ու կենտրոնանանք հաջորդ երկու հանդիպումների վրա: Պետք է մեզանից կախված ամեն ինչ անենք, որպեսզի հաջորդ փուլ դուրս գանք: Չեմ կարող ասել, թե որքան են խմբից դուրս գալու մեր հնարավորությունները: Հաջորդ փուլ դուրս գալու համար պայքարում են երեք թիմեր:

Դրա հետ մեկտեղ մենք պետք է կենտրոնանանք «Վոլֆսբուրգի» և «Բավարիայի» դեմ խաղերի վրա: Միայն դրանից հետո կմտածենք «Նապոլիի» մասին: Ես դեռ վստահ եմ, որ կանցնենք հաջորդ փուլ»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է Fourfourtwo-ն:

allsport.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 679 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]