10:31 Գյոտցեն և Գյունդողանը վերադարձել են կազմ | |
Դորտմունդի Բորուսսիայի կիսապաշտպաններ Մարիո Գյոտցեն և Իլկայ Գյունդողանը կրկին վերադարձել են կազմ: Գյոտցեն խնդիրներ ուներ ազդրի, իսկ Գյունդողանը՝ պարանոցի հետ: Երկուսն էլ կիրակի օրը մարզվել են ընդհանուր խմբի հետ և կմեկնեն Մադրիդ՝ տեղական «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը: Կասկածի տակ է մնում պաշտպան Լուկաս Լիշչեկի մասնակցությունը: Աճուկային խնդիրները թույլ չտվեցին լեհին մարզվել 10 րոպեից ավել: «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Բորուսիայի» խաղացողների առջև դրված է նախորդ առավելությունը պահպանելու խնդիրը: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |