Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 5 » ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ. ԵՐԿՐՈՐԴԸ՝ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ Է
22:04
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ. ԵՐԿՐՈՐԴԸ՝ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ Է
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԽԱՂԵՐԻՆ ԱՄԵՆԱՇԱՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ. ԵՐԿՐՈՐԴԸ՝ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԷԳերմանիայի Բունդեսլիգան Եվրոպայի ամենահաճախելի առաջնությունն է, որտեղ միջինը մեկ խաղում ներկա է լինում 43, 113 հանդիսական:

Այս ցուցանիշով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգան՝ 36, 659 հանդիսական:

Նրան հաջորդում են Իսպանիայի Պրիմերան (26,625), Իտալիայի Ա Սերիան (20, 805) և Հոլանդիայի Էրեդիվիզիեն (19, 323):

Եվրոպական առաջնությունների միջին հաճախելիությունը.

1. Գերմանիա՝ 43 113 հանդիսական

2. Անգլիա՝ 36 659

3. Իսպանիա՝ 26 625

4. Իտալիա՝ 20 805

5. Հոլանդիա՝ 19 323

6. Ֆրանսիա՝ 16 927

7. Թուրքիա՝ 13 888

8. Ուկրաինա՝ 12 489

9. Ռուսաստան՝ 12 454

10. Բելգիա՝ 11 618

Ակումբների ցուցակում ամենաշատ հանդիսականները ներկա են լինում «Սիգնալ Իդունա Պարկում»: Միջինը յուրաքանչյուր խաղում Դորտմունդի «Բորուսիային» աջակցում են 80, 427 հանդիսականներ:

Նրան հաջորդում են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպական ամենահաճախելի ակումբները.

1. «Բորուսիա» Դ.՝ 80 427 հանդիսական

2. «Բարսելոնա»՝ 76 611

3. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 75 148

4. «Ռեալ»՝ 72 428

5. «Բավարիա»՝ 71 023

6. «Շալկե»՝ 61 973

7. «Արսենալ»՝ 60 021

8. «Հերտա»՝ 53 416

9. «Համբուրգ»՝ 52 225

10. «Բորուսիա» Մ.՝ 51 395

Armsport.am
Դիտումներ: 373 | Ավելացրեց: Կարեն | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]