Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 27 » Դորտմունդի «Բորուսիայի» հերթական հաղթանակը
22:23
Դորտմունդի «Բորուսիայի» հերթական հաղթանակը
Դորտմունդի «Բորուսիայի» հերթական հաղթանակը

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ֆորտունային»:

Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց Նուրի Շահինի եւ Յակուբ Բլաշչիկովսկու խփած գոլերի շնորհիվ: Գերմանացի պաշտպան Ադամ Բոջեկի դիպուկ հարվածը ոչնչով չօգնեց «Ֆորտունային»:

Երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» ունի 64 միավոր եւ 20 միավորով զիջում է չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիային»: Լավագույն եռյակը եզրափակող «Բայերը» հավաքել է 56 միավորով:

Գերմանիայի առաջնություն. 31-րդ տուր 

«Ֆորտունա» - «Բորուսիա Դ՝ 1:2

Ադամ Բոջեկ, 88 – Նուրի Շահին, 20, Յակուբ Բլաշչիկովսկի, 70

 

Դիտումներ: 431 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 10.0/5
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]