Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 26 » Այժմ Լևանդովսկին չի զիջում Ռոնալդուին. Սանտանա
19:48
Այժմ Լևանդովսկին չի զիջում Ռոնալդուին. Սանտանա
Այժմ Լևանդովսկին չի զիջում Ռոնալդուին. Սանտանա

Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Ֆելիպե Սանտանան խոսել է իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկու խաղային որակների մասին։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման ժամանակ լեհ հարձակվողը 4 գնդակ ուղարկեց Ռեալի» դարպասը։

«Լևանդովսկին առանց որևէ խնդրի կարող է հանգիստ խաղալ «Բարսելոնայում»։ Նա հիանալի է խաղում երկու ոտքերով, ինչպես նաև օգնում պաշտպաններին։

Այժմ Լևանդովսկին չի զիջում Ռոնալդուին։ Նա ապացուցեց ողջ աշխարհին, որ Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է։

Ինչ վերաբերվում է «Բարսելոնա»- Բավարիա» դիմակայությանը, ապա խոսում ենք այն թիմի մասին, որում հանդես է գալիս Մեսսին և Իսպանիայի հավաքականի մեծ մասը։ Նրանք կարող են ամեն ինչ անել։

Իսկ ինչ վերաբերվում է մեր դիմակայությանը, ապա եզրափակիչ դուրս գալու հիանալի հնարավորություն ունենք։ Այնուամենայնիվ, չի կարելի կորցնել զգոնությունը։ Մադրիդը սուպերթիմ է»,- Սանտանայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Դիտումներ: 361 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]