Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 4 » Արտետա. «Բորուսիայի» հետ խաղը շատ կարևոր է մեզ համար
23:56
Արտետա. «Բորուսիայի» հետ խաղը շատ կարևոր է մեզ համար
Արտետա. «Բորուսիայի» հետ խաղը շատ կարևոր է մեզ համար«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների Լիգայում «Բորուսիայի» դեմ մոտակա հանդիպման մասին:

«Բորուսիայի» դեմ հանդիպումը չափազանց կարևոր է մեզ համար: Մենք գիտեինք, որ սա բարդ շաբաթ է լինելու մեզ համար, սակայն մենք կարողացանք այն լավ սկսել, հաղթելով «Լիվերպուլին»: «Բորուսիայի» հետ խաղը այդ հանդիպմանը նման չի լինի, քանի որ գերմանական թիմի խաղաոճը այլ է: Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան:

Չեմ կարծում, որ «Բորուսիան» մեզանից լավն էր Լոնդոնում առաջին խաղի ժամանակ: Մենք գնդակ բաց թողեցինք այն ժամանակ, երբ խաղադաշտում մեր խոսքն էինք ասում և մոտ էինք մեր երկրորդ գոլը խփելուն և այդ խաղում հաղթողի հարցը փակելուն:

Մենք չենք ուզում, որ ամեն ինչ դասավորվի այնպես, որ վերջին տուրում ստիպված լինենք մեկնել Նեապոլ միայն հաղթանակի համար: Այս խմբում ի սկզբանե պարզ էր, որ նախապես որոշել, թե ով դուրս կգա փլեյ-օֆֆ անհնար է», - ասել է Արտետան:

allsport.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 430 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]