Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 7 » «Բորուսսիա Դ» 0-1 «Արսենալ». հետխաղյա մեկնաբանություններ
01:53
«Բորուսսիա Դ» 0-1 «Արսենալ». հետխաղյա մեկնաբանություններ
«Բորուսսիա Դ» 0-1 «Արսենալ». հետխաղյա մեկնաբանություններՔիչ առաջ ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Բորուսսիա»-«Արսենալ» հանդիպումը, որտեղ զինագործները 0-1 հաշվով հաղթեցին:


Խաղի մեկնարկի տեմպը այնքան էլ բարձր չէր: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, վտանգավոր պահերն էլ այնքան շատ չէին: Եթե համեմատենք թմերի խաղերը առաջին կեսում, ապա դաշտի տերերը մի փոքր առավելություն ունեին: Հատկանշական է, որ 38-րդ րոպեին Մխիթարյանը կարող էր բացել խաղի հաշիվը, սակայն նրա հարվածը շեղ ընթացավ: Այսպիսով առաջին խաղակեսն ավարտվեց անարդյունավետ ոչ ոքի` 0-0 :

Երկրորդ խաղակեսը կրկին մեկնարկեց «Բորուսիիայի» ոչ այնքան մեծ առավելությամբ: «Արսենալը» պաշտպանվում էր և սպասում էր իր պահին և արդեն 62-րդ րոպեին զինագործների նախաձեռնած գրոհն ավարտվեց գոլով: Նախ Օզիլը փոխանցում կատարեց Ժիրուին, վերջինս` Ռեմսիին, իսկ Ռեմսին գլխի հարվածով գրավեց Դորտմունդցիների դարպասը: Խաղի մնացած ժամանակահատվածում թե «Արսենալը» և թե «Բորուսսիան» կարող էին գոլեր խփել, սակայն դա տեղի չունեցավ և խաղն ավարտվեց 0-1 հաշվով: Այսպիսով «Արսենալը» հաղթեց և «Նապոլիի» հետ մեկտեղ գլխավորում են աղյուսակը:
Գոլեր` Աարոն Ռեմսի(62'):


fanbvb09.do.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 921 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]