20:33 Զիդան. «Բավարիան առավելություն ունի» | |
Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ խոսել է ակնկալիքների մասին և կանխատեսում արել: ««Բավարիայի» հնարավորությունները փոքր ինչ ավելի են, բայց եզրափակչում խաղալը այնքան էլ հեշտ չէ: Դա կլինի բարձր մակարդակի որոշիչ հանդիպում: Կարծում եմ, մեկ գոլը ամեն ինչ կորոշի, հնարավոր է «Բավարիայի» օգտին: Բայց հաղթանակը ոչ-ոքի համար երաշխավորված չէ»,- ասել է Զիդանը: Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալի» կազմում 2002թ նվաճել է չեմպիոնների լիգայի գավաթը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |