Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 17 » «Յուվենտուսը» «Բորուսիայի» եւ «Լիվերպուլի» հետ կպայքարի Հենրիխ Մխիթարյանի համար
14:10
«Յուվենտուսը» «Բորուսիայի» եւ «Լիվերպուլի» հետ կպայքարի Հենրիխ Մխիթարյանի համար
«Յուվենտուսը» «Բորուսիայի» եւ «Լիվերպուլի» հետ կպայքարի Հենրիխ Մխիթարյանի համար

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» Դորտմունդի «Բորուսիայի» եւ անգլիական «Լիվերպուլի» հետ կպայքարի Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, հաղորդում է Daily Mail-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը 20 միլիոն ֆունտ ստերլինգով մտադիր է ձեռք բերել Մխիթարյանին։

Անգլիական ակումբի գործադիր տնօրեն Յան Էյրը հետաձգել է Կոնֆեդերացիաների Գավաթին մեկնելը։ Նա ցանկանում է ուկրաինական ակումբի հետ համաձայնության գալ առաջիկա 48 ժամվա ընթացքում, քանի որ ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրվում նաեւ «Բորուսիան», հաղորդում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը դարձել է 25 գոլի հեղինակ։

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 373 | Ավելացրեց: Sasha | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]