15:05 Յուրգեն Կլոպը՝ «Մայնց»-ի մարզաշապիկով | |
Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջին տարիներին մեծ հաջողությունների հասավ: Երկրի ներքին առաջնությունում հաջողություններից հետո թիմն այս մրցաշրջանում ողջ ուշադրությունը բևեռեց Չեմիոնների Լիգայի վրա: «Բորուսիա»-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում մայիսի 25-ին պայքարելու է Մյունխենի «Բավարիա»-ի դեմ: Կլոպը մեծ հաջողությունների չի հասել որպես ֆուտբոլիստ: Նա 11 տարի (1990-2001թթ) խաղացել է «Մայնց»-ում, իսկ 2001-08թթ եղել է ակումբի գլխավոր մարզիչը: Համացանցում հայտնվել է Կլոպի լուսանկարը՝ «Մայնց»-ի մարզաշապիկով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |