11:08 Յուրգեն Կլոպ. «Վոլֆսբուրգը» կարող է հաղթել ցանկացած մրցակցի | |
«Վոլֆսբուրգն» ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի, եթե նրանց խաղը ստացվի, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը խոսել է «Վոլֆսբուրգի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրի խաղի մասին: «Յուրաքանչյուրը գիտի, որ «Վոլֆսբուրգն» ունի հիանալի կազմ: Բունդեսլիգայում միշտ թեժ պայքար է, իսկ «Վոլֆսբուրգն» այժմ լավ մարզավիճակում է: Այս թիմը միայն հարձակման գծում չէ լավ գործում, նրանք ցուցադրում են միջինից բարձր մակարդակի խաղ: «Վոլֆսբուրգն» ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի, եթե նրանց խաղը ստացվի: Մենք պետք է հաշվի առնենք դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է derwesten.de-ն: «Վոլֆսբուրգ» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 9-ին: fanbvb09.do.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |