13:52 ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ.ՎԱՅԴԵՆՖԵԼԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆ Է | |
![]() Գերմանիայի փոխչեմպիոնների դարպասապահն, իսկապես, հիանալի մրցաշրջան անցկացրեց, տարբեր հանդիպումներում բազմիցս փրկելով իր թիմին: Կլոպի կարծիքով, Վայդենֆելերի խաղն ամենաբարձր գնահատականին է արժանի: «Ինձ հայտնի չեն այն սկզբունքները, ըստ որոնց՝ ընտրում են աշխարհի լավագույն դարպասապահին: Սակայն այս տարի՝ Ռոմանը լավագույնն էր: Դա այդպես է: Շատ դժվար է նրա խաղում սխալներ գտնելը»,-Կլոպի խոսքերն է մեջբերում «Gola.com»-ը: Նշենք, որ աշխարհի լավագույն դարպասապահի մրցանակն ամեն տարի շնորհում է ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |