Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերը մեկնաբանել է իր առաջին հրավերը Գերմանիայի հավաքական։ Գերմանացի 33-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ երջանիկ է հավաքականում խաղալու հնարավորություն ստանալու համար, ինչպես նաեւ անհամբեր սպասում է Բունդեսթիմին միանալուն։
«Երազանքս իրականացավ։ Երջանիկ եւ շատ գոհ եմ, որ ինձ հրավիրեցին։ Դա խթան կհանդիսանա ավելի լավ աշխատելու համար։ Անհամբեր սպասում եմ թիմին միանալուն»,- Վայդենֆեյլերի խոսքը փոխանցում է sueddeutsche.de-ն։
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը նոյեմբերի 15-ին կխաղա Անգլիայի, իսկ 19-ին՝ Իտալիայի դեմ