Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Վարդան Մինասյան. «Մխիթարյանը Կլոպպի գլխավորությամբ առաջադիմելու մեծ հնարավորություն ունի»
17:14
Վարդան Մինասյան. «Մխիթարյանը Կլոպպի գլխավորությամբ առաջադիմելու մեծ հնարավորություն ունի»
Վարդան Մինասյան. «Մխիթարյանը Կլոպպի գլխավորությամբ առաջադիմելու մեծ հնարավորություն ունի»
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը championat.com-ի հետ զրույցում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսսիա»:

- Առաջին հերթին դա նրա համար շատ մեծ քայլ է դեպի առաջ: Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ թիմ է, բայց դժվար չէ համեմատել Գերմանիայի և Ուկրաինայի առաջնությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայի առաջնությունն ավելի ուժեղ է: Դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է թիմի խաղաոճին, ապա ըստ իս, Մխիթարյանը լիովին համապատասխանում է «Բորուսսիայի» խաղաոճին: Նա կարող է այդ թիմում խաղալ, բացի այդ շատ կարևոր է մարզչի հանգամանքը: Ըստ իս, Յուրգեն Կլոպպը մերօրյա լավագույն մասնագետներից մեկն է: Այն ֆուտբոլիստները, ովքերն խաղացել են նրա ղեկավարությամբ, միշտ առաջադիմելու մեծ հնարավորություն են ստացել: Արժե հիշել, թե քանի ֆուտբոլիստ են պատրաստել և վաճառել այլ ակումբներին: Վստահ եմ, որ դա Հենրիխի համար մեծ պլյուս է:

Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, բայց նրա գլխավոր առանձնահատկությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր առջև կոնկրետ նպատակ է դնում և շարժվում է միայն այդ ուղղությամբ: Նա շատ աշխատասեր է, թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ: Միշտ հասնում է իր նպատակին: Հենրիխը իսկական պրոֆեսիոնալ է: Այդ որակները օգնում են նրան համապատասխանել ժամանակակից ֆուտբոլիստի կերպարին: Նա արագ է, տիրապետում է դրիբլինգի, ֆիզիկական տվյալներ ու խաղային մտածելակերպ ունի,- նշել է Մինասյանը:

ArmFootball.com
Կատեգորիա: Այլ | Դիտումներ: 488 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]