00:28 Սուբոտիչ. Դեռ կարող ենք շտկել իրավիճակը | |
Ավելի լավ էինք խաղում, սակայն չկարողացանք նույնիսկ մեկ միավոր վաստակել։ Իհարկե, դա հիասթափեցնում է ինձ։ Կարծում եմ, որ արժանի չէինք պարտության, բացի այդ, պետք է առնվազն մեկ գոլ խփեինք, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Սերբիայի հավաքականի պաշտպան Նեւեն Սուբոտիչը։ 24-ամյա ֆուտբոլիստն անարդար է համարում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը։ «Բորուսիան» չօգտագործեց իր հնարավորությունները, իսկ «Արսենալը»՝ ընդհակառակը։ Չեմպիոնների լիգայում քեզ պատժում են յուրաքանչյուր սխալի համար։ Գիտեմ, որ կարող ենք փրկել իրավիճակը «Նապոլիի» հետ խաղում։ Վստահ եմ՝ դա մեզ կհաջողվի։ Հաղթանակի դեպքում կստանանք փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն»,- Սուբոտիչի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ չորրորդ տուրից հետո «Նապոլին» եւ «Արսենալը» հավաքել են 9-ական միավոր, «Բորուսիան»՝ 6, իսկ «Մարսելը» միավոր չի վաստակել։ sport.news.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |