12:07 Շախտյորի նախագահը՝ Մխիթարյանի Բորուսիա հեռանալու մասին | |
Ռուսական Зенит-ի հետ պատասխան խաղից առաջ Դոնեցկի Շախտյորի ղեկավարը Սերգեյ Պալկինը հարցազրույց է տվել Спорт день за днем պարբերականին,որտեղ անդրադարձել է կատարել Հենրիխ Մխիթարյանի հետ ստեղծված իրավիճակին: -Վերջին ժամանակներս ակումբը լքում են աստղեր՝ Վիլիանից հետո Ֆերնանդինյոն, իսկ այժմ էլ Հենրիխ Մխիթարյանը, արդյոք դա անհանգստություն է առաջացնում մրցաշրջանից առաջ -Ֆուտբոլիստների հեռացումը անխուսափելի գործընթաց է: Սակայն մենք գիտակցում ենք, որ մենք այժմ գտնվում ենք նոր ակումբի ստեղծման փուլում:Մեր առջև դրած է խնդիր Շախտյորը ստեղծել ավելի ուժեղ ակումբ, քան նախկինում էր: -Հենրիխ Մխիթարյանը արդյոք կապ է հաստատել ակումբի հետ -Ոչ, առնվազն ես նրա հետ չեմ խոսացել: -Ի՞նչ ժամանակահատվածում այս հարցը կարող է լուծվել վերջնականապես -Ամենայն հավանականությամբ, մենք այդ հարցում մենք ինչ-որ բանի կհասնենք: -Մխիթարյանի՝ ակումբների մարզումները բաց թողելը ինչ-որ կերպ հաշվի առվե՞լ է բանակցություններում -Ոչ, դա լրիվ տարբեր բաներ են: Եթե նա շարունակի մնալ Շախտիորում, ապա մենք պետք է պարզբանանենք նրա վարքագիծը և կիրառել պատժամիջոցներ: -Նա իրականում արդեն համաձայնվե՞լ է Բորուսիայի հետ պայամանագրի պայմանների հետ -Մեզ այդ մասին ոչինչ պարզ չէ: Հենրիխը ակումբ չի զանգահարել: Նրա գործակալի հետ ես չեմ խոսացել: Նման հարցերը պետք է հասցեագրել խաղացողի կողմին: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |