16:01  ՍԱՆՏԱՆԱ. ԳՅՈՏՑԵՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ՝ ԿԼՈՊԻ ԱՆԽԵԼՔՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ | |
![]() Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Ֆելիպե Սանտանան, ով տեղափոխվել է «Շալկե», բրազիլական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է մեղավոր, որ թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն չկարողացավ մասնակցել՝ «Բավարիայի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչին: «Գյոտցեն չմասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակչին՝ Կլոպի անխելքության պատճառով: «Ռեալի» հետ խաղից հետո, երբ նա վնասվածք ստացավ, մենք մեկնեցինք Դորտմունդ, իսկ նա՝ Մյունխեն, որպեսզի վերականգնվի: Հետո նա վերադարձավ և Կլոպն արդեն երեքշաբթի նրան ուղարկեց մարզվելու, սակայն դրա անհրաժեշտությունը չկար: Խաղը շաբաթ օրն էր: Հենց այդ մարզման ժամանակ էլ նա նոր վնասվածք ստացավ»,- ասել է Սանտանան:  | |
| 
  | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
