Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 29 » Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «Բորուսսիայի» դեմ խաղում
15:54
Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «Բորուսսիայի» դեմ խաղում
Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «Բորուսսիայի» դեմ խաղում

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է նրան, որ մասնակցություն ունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի' Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ պատասխան հանդիպմանը, հաղորդում է իսպանական մամուլը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ուներ, ինչի պատճառով չմասնակցեց Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիին: Սակայն նա «Արքայական» ակումբի վերջին մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում: «Բորուսսիայի» հետ առաջին խաղից հետո նա աշխատում էր անհատական ծրագրով:

Հիշեցնենք' կողմերի առաջին մրցավեճում 4-1 հաշվով հաղթել են Յուրգեն Կլոպի սաները:

Դիտումներ: 398 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]