Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 28 » ՊԻՇՉԵԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ՊԱՏԱՍԱԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
19:14
ՊԻՇՉԵԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ՊԱՏԱՍԱԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՊԻՇՉԵԿԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ «ՌԵԱԼԻ» ԴԵՄ ՊԱՏԱՍԱԽԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը:

Թիմերի միջև կայացած առաջին խաղում, որում «դեղնասևերը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեցին «Արքայական ակումբին», պաշտպանը փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով:

«Պիշչեկը բաց կթողնի Բունդեսլիգայի շրջանակում սպասվող «Ֆորտունայի» դեմ հանդիպումը: Կասկած կա, որ նա բաց կթողնի նաև «Ռեալի» դեմ հանդիպումը»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Նշենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին Մադրիդում:

Դիտումներ: 419 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]