17:43 ՊԵՊԵՆ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻԻՆ ԱՍԵԼ Է՝ ՀԵՐԻՔ Է ԳՈԼ ԽՓԵՍ | |
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով «Ռեալի» դեմ խաղին դարձավ պոկերի հեղինակ, հայտարարել է, որ երբ ինքը չորս գոլ է խփել, Պեպեն մոտեցել է ու ասել՝ հերիք է գոլ խփես: «Եթե մենք չխաղանք այնպես, ինչպես առաջին խաղում, չափազանց բարդ է լինելու»,- ասել է 24-ամյա Լևանդովսկին polishfootballonline.com-ի հետ զրույցում: «Ռեալ Մադրիդը» ֆանտաստիկ թիմ է, անխոս: Մենք պիտի նույն կերպ խաղանք՝ ցույց տալու համար, որ եղածը պատահականություն չէր»: Լևանդովսկին խոսել է իր և Պեպեի զրույցի մասին, որ եղել է անկյունային հարվածներից մեկի ժամանակ. «Պեպեն անկյունայիններից մեկի ժամանակ մոտեցավ ու ասաց. - Արդեն չորս գոլ ես խփել, չե՞ս կարծում, որ բավական է»: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |