Գլխավոր էջ »
2013 » Հունիս » 17 » Պաշտոնական. Լևանդովսկին մնում է Դորտմունդի «Բորուսսիայում»
14:36 Պաշտոնական. Լևանդովսկին մնում է Դորտմունդի «Բորուսսիայում» |
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հաջորդ մրցաշրջանը կսկսի իր ներկայիս թիմում, հաղորդում է գերմանական մամուլը: Այս մասին հայտնել է դորտմունդցիների գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն' լեհ ֆուտբոլիստին տեղեկացնելով ակումբի վերջնական որոշման մասին:
-Վերջնականապես որոշված է, որ Ռոբերտը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Բորուսսիայի» կազմում: Մեզ պարզություն է անհրաժեշտ հետագա գործունեության համար,- ասել է Վացկեն:
Հիշեցնենք' ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Բավարիան», որտեղ ցանկանում էր տեղափոխվել Լևանդովսկին, վերջինիս հետ հույսեր է կապում 2014/15 թթ. մրցաշրջանի համար:
|
Կատեգորիա: Պաշտոնական |
Դիտումներ: 375 |
Ավելացրեց: Նարեկ
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]