20:23 Օբամեյանգ. Ավելի լավ է Լևանդովսկին տեղափոխվի «Բարսելոնա», ոչ թե «Բավարիա» | |
![]() «Եթե Լևանդովսկին իրոք պետք է հեռանա, ապա մենք ցանկանում ենք՝ նա տեղափոխվի ոչ թե «Բավարիա», այլ «Բարսելոնա»: «Պարի Սեն Ժերմենն» ունի իր աստղերը, այնտեղ զարգացման հիանալի ծրագիր են մշակել, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր Գերմանիայում հանդես գալը: Ամռանն ինքս ցանկանում էի փոխել շրջապատս և հեռանալ Ֆրանսիայից»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերել է Yahoo Sport-ը: Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բորուսսիայի» հետ գործող պայմանագիրը վավերական է մինչև 2014 թվականի ամառ, ֆուտբոլիստը նոր համաձայնագիր ստորագրելու ցանկություն չունի և կարիերայի շարունակության հարցում կարող է ընտրություն կատարել «Բավարիայի», «Բարսելոնայի» միջև: allsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |