11:52 Նապոլին Լևանդովսկուն կարող էր ձեռք բերել ընդամենը 500 հազար եվրոյով | |
«Նապոլիի» նախկին գլխավոր տնօրեն Պիերպաոլո Մարինոն պատմել է, որ ժամանակին նեապոլյան ակումբն անչափ մոտ է եղել լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի իրականացմանը, սակայն ակումբն այդ հնարավորությունը ձեռքից բաց է թողել: «Առաջին անգամ ես նրան տեսա 2007 թվականին: Այն ժամանակ նա հանդես էր գալիս Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի «Զնիչ» ակումբում: Ռոբերտն ընդամենը 18 տարեկան էր, սակայն արդեն ուներ լավ ֆիզիկական տվյալներ և տեխնիկա: Ակումբը Լևանդովսկու համար պահանջեց 500 հազար եվրո, սակայն մենք չշտապեցինք և արդյունքում բաց թողեցինք հնարավորությունը: 2009-ին նրան ձեռք բերելու ևս մեկ փորձ կատարեցինք, սակայն այս անգամ արդեն «Լեխը» մերժեց մեզ»,- Մարինոյի խոսքերը փոխանցում է Calcionews-ը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |