16:17 Մյուլլեր. Գյոթցեն «Ռեալի» ու «Բարսելոնայի» փոխարեն ընտրեց «Բավարիան» | |
«Բավարիայի» կիսապաշտպտան Թոմաս Մյուլլերը ողջունում է Մարիո Գյոթցեի տրանսֆերը, ով նոր մրցաշրջանից հանդես կգա մյունխենյան ակումբում: «Բորուսսիայի» ներկայիս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 37 մլն. եվրո: -Դա սուպեր գործարք է «Բավարիայի» համար: Երբ հնարավորություն կա գնելու այդ մակարդակի ֆուտբոլիստի, ինչպիսին Մարիոն է, պետք է օգտագործել այն: Չնայած, անկեղծ ասած, ես մի փոքր զարմացել էի այդ նորությունից, քանի որ գիտեի Գյոթցեի տրանսֆերային արժեքի չափը: Միևնույն ժամանակ, ես շատ ուրախ եմ, որ նա խաղալու է մեր թիմում: Նրան լավ եմ ճանաչում Գերմանիայի հավաքականից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թոփ-մակարդակի խաղացողների համար մեր ակումբը կարիերան շարունակելու գրավիչ տարբերակ է: Մարիոն չընտրեց «Ռեալը», «Բարսելոնան» կամ Պրեմիեր լիգան: Փոխարենը որոշեց տեղափոխվել «Բավարիա»,- ասել է Մյուլլերը TZ-ին տված հարցազրույցում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |