12:23 Մխիթարյանը հնարավորություն ունի ընտրելու 10 և 22 համարների միջև | |
Երեկ գերմանական Der Westen պարբերականը տեղեկատվություն էր հաղորդել, որ Դորտմունդի «Բորուսիայում» պատրաստվում են Հենրիխ Մխիթարյանին հանձնել 10 համարի մարզաշապիկը: Այդ հրապարակաման հեղինակ Ֆրանսուա Դուշատուն Totalfootball.am-ի թղթակցին հայտնեց, որ նորություն կա այս հարցում: Հենրիխ Մխիթարյանին գերմանական ակումբում ընտրության հնարավորություն կտան` ընտրելու Մարիո Գյոթցեի հեռանալուց հետո ազատ մնացած 10 համարի և իր սիրելի 22 համարի միջև: Ակնկալվում է, որ Մխիթարյանը երեքշաբթի օրը կներկայացվի որպես «Բորուսիայի» ֆուտբոլիստ, իսկ արդեն չորեքշաբթի օրը թիմի հետ կմեկնի Շվեյցարիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի: totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |