20:45 ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵԼ ԲՈՐՈՒՍԻԱՅՈՒՄ | |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հուլիսի 8-ի վաղ առավոտյան Երևանից մեկնել է Դորտմունդ, որպեսզի տեղի «Բորուսիայի» հետ վերջնականապես համաձայնեցնի անձնական պայմանագրի վերջին դրույթներն ու պայմանագիր ստորագրի։ Այս մասին տեղեկացնում է «Սպորտ էքսպրեսսը»։ Աղբյուրը պնդում է, որ Մխիթարյանը գերմանական ակումբում իր նորամուտը կարող է նշել արդեն այսօր երեկոյան, երբ Բունդեսլիգայի փոխչեմպիոնները բարեգործական խաղ կանցկացնեն Մագդեբուրգում։ Գերմանական «Der Westen»-ը, որն, ի դեպ Մխիթարյանին արդեն կնքել է «տրանսֆերի արքա» մականունով, նշել է, որ հայ ռմբարկուն կստանա 10 համարի մարզաշապիկը։ armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |