Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 3 » ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ Է ՍՊԱՌՆՈՒՄ
10:05
ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ Է ՍՊԱՌՆՈՒՄ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԽՈՇՈՐ ՏՈՒԳԱՆՔ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Ուկրաինական HotSport.ua-ն նշում է, որ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյոր» վերադառնալու դեպքում կարող է խոշոր տուգանք վճարել:

Բրազիլական UOL Esporte-ին այս տարի հաջողվել էր գտնել մի փաստաթուղթ, որում ներկայացված են «Շախտյորում» հաստատված տուգանքների չափերը: Պատահական չէ, որ հենց բրազիլացիներն են «գաղտնազերծել» փաստաթուղթը, քանի որ «Շախտյորում» իրենց կարիերան չեն ցանկացել շարունակել մի շարք բրազիլացի ֆուտբոլիստներ:

Ըստ այդ փաստաթղթի, ուսումնամարզական հավաքներին ուշացումով ներկայանալու դեպքում, «Շախտյորը» իր խաղացողներին տուգանում է ամսական աշխատավարձի 50%-ի չափով: Եթե դեպքը կրկնվում է, ապա տուգանքը հասնում է 90%-ի:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Շախտյոր» պետք է վերադառնար հունիսի 23-ին, սակայն առայժմ չի միացել իր թիմին և չի բացառվում, որ առաջիկա օրերին տեղափոխվի այլ ակումբ:

armsport.am
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 346 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]