22:24 ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ՝ ՇԱԽՏՅՈՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՎԱՍՏԱԿԱԾ ԱԿՈՒՄԲՆ Է | |
Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը՝ Դորտմունդի «Բորուսիա»՝ նպաստել է նրան, որ Դոնեցկի «Շախտյորը» հայտնվել է ամառային տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների վաճառքից ստացած եկամտի ցուցանիշով առաջատար ակումբների լավագույն հնգյակում։ Հեղինակավոր transfermarkt.de-ի փոխանցմամբ, «հանքափորներն« արդեն վաստակել են 67.5 միլիոն եվրո, մի փոքր զիջելով «Պորտուին»։ Տրանսֆերային ամառ-2013. ամենավաճառվող ակումբները՝ «Պորտու» (Պորտուգալիա), տրանսֆերային եկամուտը՝ 70 միլիոն եվրո Դոնեցկի «Շախտյոր» (Ուկրաինա, տրանսֆերային եկամուտը՝ 67.5 միլիոն եվրո Մադրիդի «Ատլետիկո» (Իսպանիա), տրանսֆերային եկամուտը՝ 60 միլիոն եվրո «Սանթոս» (Բրազիլիա), տրանսֆերային եկամուտը՝ 57 միլիոն եվրո Դորտմունդ «Բորուսիա» (Գերմանիա), տրանսֆերային եկամուտը՝ 43.4 միլիոն եվրո Հավելենք, որ, ըստ «Շախտյորի» պաշտոնական կայքի, հայ ռմբարկուի տրանսֆերի դիմաց Դորտմունդի «Բորուսիան» վճարելու է 27,5 միլիոն եվրո, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը դորտմունդյան թիմի պատմության ամենաթանկ ձեռքբերումն է: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |