Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 26 » ՄԱՏՍ ՀՈՒՄԵԼՍ.ԼԵՒԱՆԴՈՎՍԿԻՆ ԿԼՔԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ
14:34
ՄԱՏՍ ՀՈՒՄԵԼՍ.ԼԵՒԱՆԴՈՎՍԿԻՆ ԿԼՔԻ ԲՈՐՈՒՍԻԱՆ
ՄԱՏՍ ՀՈՒՄԵԼՍ.ԼԵՒԱՆԴՈՎՍԿԻՆ ԿԼՔԻ ԲՈՐՈՒՍԻԱՆԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից հետո, որում իր թիմը 1:2 հաշվով զիջեց «Բավարիային», «Mediaset Premium»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամռանը լքելու է թիմը։

Թեև, առայժմ, հայտնի չէ, թե 24-ամյա լեհ հարձակվողը որ ակումբում կշարունակի իր ելույթները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել հարձակվողի՝«Բավարիա» հնարավոր տեղափոխության, ինչպես նաև՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրվածության մասին:

Այս մրցաշրջանում Լևանդովսկին 44 խաղ է անցկացրել «Բորուսիայի» կազմում՝ խփելով 34 գնդակ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալի» դարպասն ուղարկած չորս գոլերը:

«Թիմում բոլորը գիտեն Լևանդովսկու որոշման մասին: Նա հեռանալու է և մենք շատ ենք ցավում: Սակայն «Բորուսիան» հպարտանում է նրանով: Մեզ միայն մնում է հուսալ, որ մոտ ժամանակներս թիմում նոր Լևանդովսկի կհայտնվի», - ասել է Հումելսը:
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 393 | Ավելացրեց: Sasha | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]