17:19 Մարկո Ռոսյը անհամբեր սպասում է եզրափակչին | |
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը գտնում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը իր համար գլխավոր ձեռքբերումն է: «Բարուսիայի» առաջատարներից մեկը ըդնգծել է, որ «Բավարիայի» հետ կայանալիք խաղը կդառնա ամենակարևոր պահերից մեկը իր կարիերայի ընթացքում: «Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը լավագույն պահն էր, որ մինչ օրս եղել է իմ կարիերայի ընթացքում: Չեմ կարողանում համբերել, թե երբ եմ դուրս գալու խաղադաշտ՝ «Բավարիայի» դեմ: Իմ նոր խաղակոշիկները սևի և դեղինի համադրություն ունեն, կարծում եմ դա լավ նշան է, և նրանք կոգնեն ինձ լավ խաղալ Լոնդոնում»,- ասել է Ռոյսը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |