15:56 Մարիո Գյոտցեն դատի կտա երաժշտական խմբին | |
Դորտմունդի ռեպ խմբերից մեկի անդամները, որոնք իրենց երգում վիրավորել են «Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեին, ֆուտբոլիստի հետ կհանդիպեն դատարանում: Kopfnussmusik խմբի երաժիշտները, որոնք դժգոհ են մնացել կիսապաշտպանի՝ իրենց սիրելի թիմի (Բորուսիա) գլխավոր մրցակցի կազմը համալրելու որոշումից, երգ են գրել, որում վիրավորական խոսքեր են ուղղել Մարիոյի հասցերին: Գյոտցեն ծանոթանալով ստեղծագործության հետ՝ դա անուշադրության չի մատնել և դիմել է դատական մարմիններին: «Այդ կեղտոտ երգով երաժիշտներն անցել են բոլոր սահմանները և Մարիոն պաշտպանելու է իր շահերը: Ահա, թե ինչու ենք դատական հայց ներկայացնում»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ֆոլկեր Ստրուտը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |