16:05 «Ման. Սիթին» գրավիչ պայմանագիր է առաջարկում Լևանդովսկուն | |
Ըստ անգլիական ԶԼՄ-ների' «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Տեղեկացվում է, որ լեհ ֆուտբոլիստին իր նոր թիմում է ցանկանում տեսնել «քաղաքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին: Ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարել խաղացողի գործակալի հետ: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Լևանդովսկու համար պայքարում են նաև «Բավարիան», «Չելսին», «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»; «Սիթին» պատրաստ է նրան առաջարկել շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ: 24-ամյա Լևանդովսկին ավարտված մրցաշրջանում անցկացրել է 49 հանդիպում և դարձել 36 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |