19:05 ԼՅՈՎՆ ՈՒ ԲԻՐՀՈՖԸ ՆԵՐԿԱ ՉԵՆ ԳՏՆՎԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉԻՆ | |
«Բունդեսթիմի» գլխավոր մարզիչ և հավաքականի մարզական մենեջեր Օլիվեր Բիրհոֆը ներկա չեն գտնվի մայիսի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մազադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը: Հիշեցնենք, որ այդ օրն ակումբային ամենահեղինակավոր գավաթն են վիճարկելու գերմանական երկու գրանդները՝ «Բորուսիան» և «Բավարիան»: Գերմանաիայի հավաքականի ամբողջ աշխատակազմը կենտրոնացած է լինելու Հյուսիսային Ամերիկա շրջագայության վրա, որի ընթացքում Գերմանիայի հավաքականը մայիսի 29-ին Բոկա-Ռատոնում մրցելու է «Էկվադորի» ընտրանու հետ, իսկ հունիսի 2-ին Վաշինգտոնում ուժերն է չափելու ԱՄՆ-ի հավաքականի հետ: «Մեր ուշադրությունը կենտրոնացված է լինելու այն ֆուտբոլիստների վրա, ովքեր թիմի հետ մեկնելու են այդ շրջագայությանը: Այդ տղաներից շատերը երկար ժամանակ է ինչ սպասում են Գերմանիայի հավաքականի կազմում խաղալու իրենց հնարավորությանը, և մենք չենք կարող թողնել նրանց ինքնուրույն մարզվել, իսկ մենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտենք»,-հավաքականի մարզչական շտաբի որոշումն է պարզաբանել Օլիվեր Բիրհոֆը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |