20:49 ԼԻՎԵՐՊՈՒԼԸ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ Է ԳՏԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ | |
«Լիվերպուլը» 7,7 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել «Վերոնայի» կիսապաշտպան Ժորժինյոյի համար, այն բանից հետո, երբ վերջնականապես տապալվել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով արդեն տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: «Վերոնայի» ստեղծագործ կիսապաշտպանը մեծ դեր է խաղացել թիմի՝ Իտալիայի Ա Սերիա դուրս գալու ճանապարհին: Ժորժինյոն նախորդ առաջնությունում, «Վերոնայի» կազմում, 41 խաղ է անցկացրել, ինչի շնորհիվ դեպի իրեն է սևեռել «Լիվերպուլի» սելեկցիոներների ուշադրությունը: 21-ամյա բրազիլացին համապատասխանում է «մերսիսայդցիների» նոր տրանսֆերային քաղաքականությանը, ըստ որի, թիմը ձեռք է բերում այն երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր ոչ միայն կարող են օգնել թիմին, այլև ժամանակի ընթացքում ավելացնելու են իրենց տրանսֆերային արժեքը: armsprot.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |