Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » Լեւանդովսկին մնում է «Բորուսիայում»
12:03
Լեւանդովսկին մնում է «Բորուսիայում»
Լեւանդովսկին մնում է «Բորուսիայում»
Ռոբերտ Լեւանդովսկու տրանսֆերի շուրջ «Բավարիայի» հետ բանակցություններն ավարտված են, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն։ Լեհաստանի հավաքականի հարձակվողն ամռանը չի տեղափոխվի «Բավարիա»:

«Մենք արդեն խոսել ենք ֆուտբոլիստի եւ նրա ներկայացուցիչների հետ: Այս որոշումը վերջնական է: Լեւանդովսկին ցանկություն ուներ տեղափոխվել այլ ակումբ օրինական կերպով: Սակայն մենք չէինք ստացել պաշտոնական տրանսֆերային առաջարկ: Այն մինչ օրս չկա: Եթե Ռոբերտը ցանկանա տեղափոխվել «Բավարիա», ապա նա կարող է դա անել միայն հաջորդ տարի: Ինչո՞ւ մենք հրաժարվեցինք տրանսֆերի համար տրվող փոխհատուցումից: Հույս ունենք, որ Ռոբերտը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի մեզ հետ: Անցած մրցաշրջանում մենք 70 մլն եվրո վաստակեցինք Լիգայում: Եվ մեծ է հավանականությունը, որ Ռոբերտի հետ մենք կրկին շատ կվաստակենք հաջորդ տարի», - Վատցկեի խոսքերն է մեջբերում Telegraph

Այս որոշումը հաստատել է նաեւ դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
«Ռոբերտը հավանաբար հիասթափություն կապրի, բայց կհավաքվի ու ցույց կտա արժանի խաղ, ինչպես դա վայել է համապատասխան բնավորություն ունեցող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին»,- հայտնել է Ցորկը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի՝ «Բորուսիայի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2014-ի ամռանը:
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 338 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]