16:34 Լևանդովսկուն համարում եմ Եվրոպայի լավագույն հարձակվողը. Կեհլ | |
Դորտմունդի Բորուսսիայի կիսապաշտպան Սեբաստիան Կեհլը հայտարարվել է, որ մինչ այժմ գտնվում է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղի ազդեցության տակ: «Լևանդովսկուն համարում եմ Եվրոպայի լավագույն հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Ռեալին խփած 4 գնդակը երազանքի իրականացում է: Անհավատալի է, թե ինչ հեշտությամբ է նա անում ամեն ինչ: Ռոբերտը կարող է փոխել հանդիպման ընթացքը: Կարծում եմ` «Ռեալի» հետ խաղը զգալիորեն բարձրացրել է նրա տրանսֆերային արժեքը: Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում էլ նա կխաղա «Բորուսիայի» կազմում», – Կելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակիչում «Բորուսիան» Լևանդովսկու պոկերի շնորհիվ 4:1 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |