Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 1 » Լևանդովսկի. Վերջին 5 րոպեները շատ դանդաղ էին ընթանում
16:52
Լևանդովսկի. Վերջին 5 րոպեները շատ դանդաղ էին ընթանում
Լևանդովսկի. Վերջին 5 րոպեները շատ դանդաղ էին ընթանում

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի' «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից ունեցած տպավորությունների մասին: Հիշեցնեք' մադրիդցիները հաղթեցին 2-0 հաշվով, սակայն «Ուեմբլի» կուղևորվի Յուրգեն Կլոպի թիմը:

-Սա իմ կարիերայի լավագույն պահն է, քանի որ մենք դուրս եկանք եզրափակիչ: Իհարկե, դժվարին հանդիպում ստացվեց, սակայն մինչ առաջին գոլը մեր դարպասի մոտ ամեն ինչ կարգին էր: Դրանից հետո, իհարկե, ամեն ինչ ավելի նյարդային ստացվեց:

Վերջին 5 րոպեները շատ դանդաղ էին ընթանում: Կար տպավորություն, որ մենք պարտվել ենք ողջ 90 րոպեի, այլ ոչ թե 5 րոպեի ընթացքում: Հանդիպումից հետո մեր ողջ թիմը շատ ուրախ էր: Իմ ու խաղընկերներիս համար սա նմանատիպ առաջին եզրափակիչը կլինի: Այժմ մնում է սպասել' ում հետ կհանդիպենք: Վճռորոշ խաղին երեք շաբաթ է մնացել, ու մենք պետք է լավ պատրատվենք դրան,- ասել է Լևանդովսկին:

Դիտումներ: 373 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]