Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 7 » Լևանդովսկի. Չէր կարելի պարտվել այս խաղում
19:39
Լևանդովսկի. Չէր կարելի պարտվել այս խաղում
Լևանդովսկի. Չէր կարելի պարտվել այս խաղումԴորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, խոսելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Արսենալից» կրած պարտության մասին, կարծիք է հայտնել, որ իրենք չպետք է առանց միավորների հեռանային խաղադաշտից։

«Չեր կարելի պարտվել այս խաղում, չնայած հիմա ուշ է ափսոսալու համար։ Մենք բավականաչափ ժամանակ ունեինք իրադրությունը շտկելու համար, որը չօգտագործեցինք ինչպես հարկավոր էր, իսկ հիմա մեզ սպասվում է երկու հանդիպում, որոնցից մեզ պետք է վեց միավոր վաստակել։

Երբեմն ֆուտբոլում նման բաներ լինում են։ Մենք երեք-չորս գոլային պահեր ունեինք, բայց ոչ մեկը չիրացրինք։ «Արսենալը» մեկ պահ ունեցավ և խփեց իր գոլը։

Վերջիվերջո միայն արդյունքն է հաշվի առնվում։ Այժմ մեզ պետք է հաղթանակ տանել «Նապոլիի» նկատմամբ»,-ասել է Լևանդովսկին։

allsport.am
Կատեգորիա: Չեմպիոնների լիգա | Դիտումներ: 389 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]