Դեպի վեր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 1 » Կլոպը պատասխանել է Մոուրինյոյին` ընդգծելով Ռամոսի կոպիտ խաղը
16:50
Կլոպը պատասխանել է Մոուրինյոյին` ընդգծելով Ռամոսի կոպիտ խաղը
Կլոպը պատասխանել է Մոուրինյոյին` ընդգծելով Ռամոսի կոպիտ խաղը

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Պորտուգալացի մասնագետը դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի' գերմանական թիմի հետ պատասխան հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Ուեբի աշխատանքից, նշելով, որ նա պետք է կոպիտ խախտման համար հեռացներ դաշտից դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսին:

-Ես չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ շատ խախտումներ եղան: Ու շատ դեպքերում դրանք պետք է դեղին քարտով պատժվեին: Օրինակ, Սերխիո Ռամոսը կարող էր յոթ դեղին քարտ ստանալ,- ասել է Կլոպը:

Դիտումներ: 360 | Ավելացրեց: Նարեկ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
>
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]