11:13 Կլոպը Գյոտցեին հաջողություններ է մաղթել «Բավարիայում» | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացասականորեն տրամադրված չէ թիմի նախկին կիսապաշտպան Մարիո Գյոտցեի նկատմամբ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Մասնագետն ընդգծել է, որ հանգստությամբ է հետևելու Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղին «Բավարիայի» մարզաշապիկով. «Երբ մենք իմացանք նրա' Մյունխեն տեղափոխության մասին, ուղղակի ապշել էինք: Սակայն ես նրան միայն լավն եմ մաղթում»,- ասել է Կլոպը: Հիշեցնենք' Գյոտցեի տրանսֆերից հետո «Բորուսսիայի» ու «Բավարիայի» հարաբերությունները զգալիորեն սրվել էին: Դրան գումարվեց նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում այս երկու թիմերի հանդիպումից ստացված լարվածությունը: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |