22:30 Կլոպն աստղեր է տալիս համաշխարհային ֆուտբոլին. Վորոնին | |
![]() «Կլոպը խթան է հանդիսանում իր ֆուտբոլիստների համար: Նա մեզ բազմաթիվ հոլովակներ էր ցուցադրում, որոնք ուժ ու եռանդ էին ներշնչում: Դորտմունդի «Բորուսիա»-ի ցուցադրած ֆուտբոլը նման է «Բարսելոնա»-ի խաղաոճին: Կլոպն աստղեր է տալիս համաշխարհային ֆուտբոլին: Կարելի է բերել Պիշչեկի օրինակը: Մասնագետի հետ աշխատելու արդյունքում ֆուտբոլիստը բարձր խաղամակարդակ ձեռք բերեց և Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում պարզապես վնասազերծեց Քրիշտիանու Ռոնալդուին»,- նշել է Վորոնինը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |